Կրկին միֆերից խոսենք:
Սա իրոք ակտուալ է:
Միֆ է, երբ ասում են՝ Նիկոլին այլընտրանք չկա, կամ չկա դրա համարա սենց վիճակ, կամ միայն Քոչարյաննա:
Սրանք բոլորը միֆեր են ժողովուրդ:
Այս հերթական միֆը կոտրելու համար պատկերացրեք ինչքան կուսակցություն կա ու իհարկե կասեք դե իրենք լուրջ չեն, բայց լուրջը ո՞րն է:
Ի՞նչ եք դուք պատկերացնում լուրջ ասելով՝ շատ փող, շատ ռեսուրս, մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, որ շատ փող կարող են ունենալ, բայց հասարակության աջակցություն ոչ, և հակառակը:
Հիմա ո՞րն է լուրջ:
Երիտասարդին ասում եք ջահելա, տարիքովին մեծա, հարուստին օլիգարխ-թալանչիա, երկար քաղաքական կենսագրություն ունեցողին տարբեր թիմեր փոխածա, հին գործիչներին նաֆթալինա, փող չունեցողներին անլուրջա, ռուսի մարդա, արևմուտքի մարդա, նախկինա ու սենց շարունակ:
Հիմա դուք ու՞մ եք ուզում, բոլորի կողմից ընդունելի՞ ու դուք հավատում եք որ Հայաստանի Հանրապետությունում նման մա՞րդ կա:
Դա էլ է միֆ ու շատ մեծ միֆ որին դուք մինչ օրս հավատում եք:
Բոլորի կողմից ընդունելի մարդ երբեք աշխարհի որևէ երկրում չի եղել և չկա:
Վահան ԲԱԲԱՅԱՆ